Թիկնիզյանը նորամուտը նշեց ՉԼ-ում. «Ցրվենա Զվեզդայի» հաղթանակը 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։
Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. Սերբիայի չեմպիոնը հաղթեց 1:0 հաշվով, իսկ միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Բրունո Դուարտեն։
Հյուրերը 41-րդ րոպեին հարավկորեացի պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո հանդես են եկել 10 ֆուտբոլիստներով։
«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում։
Թիկնիզյանը եվրագավաթային մրցաշարերից մասնակցել էր միայն Եվրոպա լիգային և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել 5, իսկ «Լոկոմոտիվի» կազմում` 3 խաղ։
«Ցրվենա Զվեզդա» – «Լինքոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից