ՉԼ. Բարսեղյանի տպավորիչ բենեֆիսը! «Սլովանը» ջախջախեց «Զրինսկիին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» Բրատիսլավայում մրցեց «Զրինսկիի» դեմ։
Տանտերերը շանս չտվեցին Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնին` ջախջախելով 4:0 հաշվով։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմից տպավորիչ հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը գոլ խփեց ու ասիստ կատարեց` օգնելով աչքի ընկնել Մարկո Տոլիչին։
«Սլովանից» մեկական գոլ էլ խփեցին Դավիդ Ստրելեցն ու Նիկոլայ Կուխարևիչը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Մոստարում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից