Լուկաս Սելարայանի հիասքանչ գոլը «Բելգրանոյի» կազմում 🎥
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բելգրանոն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Ատլետիկո Ուրականին»։
Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանն ավագի թևկապով մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 56-րդ րոպեին հիասքանչ հարվածով հաշիվը դարձրել է 2:0։
33-ամյա ֆուտբոլիստը «Բելգրանո» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել։
«Բելգրանոն» 3 միավորով գլխավորեց Կլաուսուրայի A խմբի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Ուրական, Արգենտինայի առաջնություն, Բելգրանո, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական