ԱԱԱ. «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Զալցբուրգին»` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության H խմբի` վերջին երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Ֆիլադելֆիայում մրցեց «Զալցբուրգի» դեմ։
«Արքայական» ակումբը վստահ հանդիպում անցկացրեց և ավստրիական թիմին հաղթեց 3:0 հաշվով։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Վինիսիուսը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան։
Մադրիդյան գրանդը վաստակեց 7 միավոր ու H խմբում գրավեց առաջին տեղը։ «Զալցբուրգը» 4 միավորով երրորդն է ու ավարտեց մրցելությութը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից