Վիկտոր Դյոկերեշն` Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու 📸
Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը դարձել է Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության լավագույն ռմբարկու, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստը մրցաշարում խփել է 9 գոլ։ Նրան հաջորդել են Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 8), Էրլինգ Հոլանդը (Նորվեգիա, 7), Ժորժ Միկաուտաձեն (Վրաստան, 7) և Ռազվան Մարինը (Ռումինիա, 6)։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայացած եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Իսպանիային ու երկրորդ անգամ նվաճել Ազգերի լիգայի տիտղոսը։ Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել էր 2:2 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Էրլինգ Հալանդ, Ժորժ Միկաուտաձե, Կրիշտիանու-Ռոնալդու, Շվեդիայի ազգային հավաքական, Ռազվան Մարին, Վիկտոր Դյոկերեշ