Պաշտոնական. Անչելոտի կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կլքի զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացի մասնագետն «արքայական» ակումբի ղեկին վերջին հանդիպումը կանցկացնի «Ռեալ Սոսիեդադի» դեմ մայիսի 24-ին կայանալիք Իսպանիայի Լա լիգայի 38-րդ տուրի տնային խաղում։ Այդ օրը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ակումբը հրաժեշտ կտա մարզչին։
Անչելոտին մադրիդյան գրանդը մարզում էր 2021 թ. հուլիսից։ Նա ակումբում աշխատել է նաև 2013-15 թթ.։ «Ռեալը» նրա գլխավորությամբ 352 խաղում տարել է 249 հաղթանակ, գրանցել 50 ոչ-ոքի, կրել 53 պարտություն, նվաճել 15 տիտղոս, այդ թվում` երեք անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ 65-ամյա Անչելոտին «լոս բլանկոսի» պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչն է։
Անչելոտին մայիսի 26-ից կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրան «Ռեալում» կփոխարինի Չաբի Ալոնսոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրազիլիայի հավաքական, Խաբի Ալոնսո, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ