ՉԼ. «Ինտերն» անհավանական խաղում հաղթեց «Բարսելոնային»` դուրս գալով եզրափակիչ 🎥

ՉԼ. «Ինտերն» անհավանական խաղում հաղթեց «Բարսելոնային»` դուրս գալով եզրափակիչ 🎥

07/05/2025 - 01:37

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կողմերը գրանցել էին 3:3 հաշիվը։

Պատասխան հանդիպումն անցավ էլ ավելի թրիլերային պայքարում, որի հիմնական ժամանակը նույնպես 3:3 հաշվով ավարտվեց։

Առաջին խաղակեսից հետո «ներաձուրին» Լաուտարո Մարտինեսի ու Հական Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։

«Բլաուգրանան» երկրորդ կեսի մեկնարկում շատ արագ երկու գոլ խփեց ու հավասարեցրեց հաշիվը. 54-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Գարսիան, իսկ 60-րդ րոպեին` Դանի Օլմոն։

88-րդ րոպեին Ռաֆինիան գրավեց «Ինտերի» դարպասը և թվում էր, թե հաղթանակ կպարգևի Հանսի Ֆլիկի գլխավորած թիմին, սակայն 90+3-րդ րոպեին տանտերերն իրենց մեջ ուժ գտան ու Ֆրանչեսկո Աչերբիի ջանքերով լուսատախտակին վառեցին 3:3 հաշիվը։

Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

«Ինտերը», ի վերջո, կարողացավ 99-րդ րոպեին հաղթանակ կորզել ու նվաճել եզրափակիչի ուղեգիրը. հերոսացավ Դավիդե Ֆրատեզին։

Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։

Այսպիսով, «Ինտերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7:6 հաշվով ու երկու տարի անց կրկին կխաղա եվրագավաթային գլխավոր մրցաշարի եզրափակիչում։ «Ներաձուրին» վճռորոշ խաղում կմրցի ՊՍԺ – «Արսենալ» դիմակայության հաթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023