Սպերցյանն 8-րդ գոլը խփեց. «Կրասնոդարը» հաղթեց «Ախմատին» 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ախմատին»։
Տանտերերի երկրորդ գոլը 78-րդ րոպեպին 11-մետրանոցից խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։
24-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընքացիկ մրցաշրջանում աչքի է ընկել արդեն 8 անգամ։
Մուրադ Մուսաևի գլխավորած «Կրասնոդարը» 55 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Ախմատը» 23 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից