Ռուսաստանն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի ու Զամբիայի հետ
Ռուսաստանի ազգային հավաքականն առաջիա օրերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։
Մարտի 19-ին Ռուսաստանի թիմը կմրցի Գրենադայի, իսկ մարտի 25-ին` Զամբիայի հավաքականի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Մոսկվայի Լև Յաշինի անվան «Դինամո» ստադիոնում։
Նշենք, որ Գրենադան հանդես է գալիս Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանը ներկայացնող երկրների ֆուտբոլային համադաշնության` ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում։ Երկիրը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 174-րդ տեղը։
Զամբիան ներկայացնում է Աֆրիկան, իսկ դասակարգման աղյուսակում 87-րդն է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից և միայն ընկերական հանդիպումներ կարող է անցկացնել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գրենադայի հավաքական, Զամբիայի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Ռուսաստանի հավաքական, ՌՖՄ