Բասկետբոլային Էլ կլասիկոյում «Ռեալը» համառ պայքարում հաղթել է «Բարսելոնային» 🎥
Եվրալիգայի կանոնավոր առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մանրահատակի վրա մրցել է «Բարսելոնայի» դեմ։
Բասկետբոլային Էլ կլասիկոյում «արքայական» ակումբը համառ պայքարում հաղթել է 96-91 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «բլաուգրանայի» թեթև հարձակվող Խոել Պարան` վաստակելով 20 միավոր, 7 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։
Հաղթանակից հետո «Ռեալը» 41 միավորով բարձրացել է 10-րդ տեղ, ինչը մադրիդյան թիմին հնարավորություն է տվել հայտնվել փլեյ-ին-ի գոտում։ «Բարսելոնան» նույնքան միավորով 11-րդն է։
Նշենք, որ Եվրալիգայի կանոնավոր առաջնությունում կայանում է 34 խաղափուլ, 1-6-րդ տեղերը գրաված թիմերը նվաճում են քառորդ եզրափակիչի, 7-10-րդ տեղերը` փլեյ-ին-ի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից