Մերիդա. Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով դուրս է եկել քառորդ եզրափակիչ 🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Մեքսիկայում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի 45-րդ ռակետը 6-1, 6-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի (Իսպանիա, 66-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 21 րոպե։
Ավանեսյանի հաջորդ մրցակիցը լինելու է 18-ամյա Մայա Ջոյնթը (Ավստրալիա, 103-րդ ռակետ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# WTA, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Մերիդա WTA-500, Ջեսիկա Բուզաս Մանեյրո