Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»

Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»

22/02/2025 - 00:36

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից», գրում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի` միլանյան գրանդը մրցաշրջանի ավարտին մտադիր է հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև Մխիթարյանը։

Ակումբից հավանական հեռացողների թվում են նաև Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը։ «Ներաձուրիի» և վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստների մեջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, ըստ որի, դրա ավարտից 1 տարի առաջ, կողմերը կարող են խզել այն։ Երեք ֆուտբոլիստների պայմանագիրն էլ ուժի մեջ է մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Հաղորդվում է, որ «Ինտերը» ցանկանում է 2025 թ. աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ երիտասարդացնել կազմն ու բաժանվել պատկառելի տարիք ունեցող ֆուտբոլիստներից։

Հիշեցնենք, որ 36-ամյա Մխիթարյանը միլանյան գրանդում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից, 127 խաղում խփել 8 գոլ, կատարել 17 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023