Մենյանի կոպտագույն սխալը ճակատագրական եղավ «Միլանի» համար. «Ֆեյենորդը» հաղթեց «ռոսոներիներին» 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ֆեյենորդը» Ռոտերդամում մրցեց «Միլանի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. նիդերլանդական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։
Միակ գոլը 3-րդ րոպեին խփեց բրազիլացի վինգեր Իգոր Պայշաոն, որի հարվածից հետո կոպտագույն սխալ թույլ տվեց «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից