Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն կարիերան կշարունակի Ալժիրում
«Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը կարիերան կշարունակի Ալժիրը ներկայացնող «Կաբիլիայում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի` կողմերը պայմանավորվել են ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
Իվան Իգնատևը 2024 թ. հուլիսին էր տեղափոխվել «Ուրարտու», 19 խաղում խփել 13 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։
Նշենք, որ «Կաբիլիան» Ալժիրի ընթացիկ առաջնությունում 15 խաղում 25 միավոր է վաստակել և չորրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալժիրի առաջնություն, Իվան Իգնատև, Կաբիլիա, Հայաստանի-առաջնություն, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Ուրարտու, տրանսֆերներ