«Ինտերը» հաղթեց «Էմպոլիին»` մոտենալով «Նապոլիին» 🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։
Հանդիպման մեծ մասում միլանյան գրանդն ուներ տարածքային ու խաղային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։
«Ներաձուրիների» գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսը,Դենզել Դումֆրիսն ու Մարկուս Թյուրամը։ Մրցակիցը կարողացավ պատասխանել միայն Սեբաստիանո Էսպոզիոյի դիպում հարվածով։
Սիոնե Ինձզագիի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման մտավ 69-րդ րոպեին։ 35-ամյա ֆուտբոլիստը մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել ակումբի նախորդ երկու հանդիպումները։
«Ինտերը» վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջատարը 50 միավորով «Նապոլին» է, որը, մրցակցի համեմատ, մեկ խաղ շատ է անցկացրել։ «Էմպոլին» 20 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Ինտեր