Աղաջանյան. «Մերօրյա կառավարիչների՝ իրենց ակնհայտ ձախողումները ագրեսիվ պաշտպանելն, անկեղծ, չեմ հասկանում»
Հայ գործարար Արսեն Աղաջանյանը սոցցանցերում գրառում է արել և անդրադարձել հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին։
«Հինգ տարի առաջ մեր իրավաբանները համոզված էին, որ կարող են վիճարկել և չեղարկել գործկոմի` ինձ մեր ֆուտբոլի հնարավոր կառավարումից հեռու պահելու որոշումը: Հիմա, տեսնելով թե ուր հասանք, ափսոսում եմ, որ մերժեցի իրենց առաջարկը:
Հայկական ֆուտբոլի մերօրյա կառավարիչների՝ իրենց ակնհայտ ձախողումներն ագրեսիվ պաշտպանելն, անկեղծ, չեմ հասկանում:
Կարծում եմ` իրենք նույնիսկ մեծ ցանկության դեպքում անկարող են որակական փոփոխություն իրականացնելու և այլևս սպառել են իրենց։ Հեռանալով՝ իրենք կարող էին հնարավորություն տալ սկիզբ դնել իրական փոփոխությունների: Վերջին մի քանի օրերի ընթացքում նորից սկսեցի շփվել ֆուտբոլային մարդկանց հետ (խաղացողներ, մարզիչներ, կառավարիչներ, բժիշկներ, մեդիա) և պիտի ասեմ, որ լավ ներուժ ունենք Հայաստանում և մեր երկրից դուրս, որպեսզի շտկվի ստեղծված իրավիճակը և հետ բերվի ֆուտբոլի մոգականությունը»,- գրել է Աղաջանյանը։
Նշենք, որ Արսեն Աղաջանյանը 2019 թ. դեկտեմբերին «Փյունիկի» կողմից առաջադրվել էր ՀՖՖ նախագահի պաշտոնում, սակայն Ֆեդերացիան չէր հաստատել հայտը` պատճառաբանելով, թե վերջինս գործունեություն չի ծավալել Հայաստանում։
Ըստ Interfootball-ի ունեցած տեղեկությունների` Աղաջանյանը պատրաստ է կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում և մասնակցել ընտրություններին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսեն Աղաջանյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, հայկական-ֆուտբոլ, ՀՖՖ