Ռոնալդուն շարունակում է փայլել🎥
Իտալական Ա սերիայում մեկնարկել է 17-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր Կլաուդիո Ռանիերիի գլխավորած «Սամպդորիային»։
«Ծեր սինյորան» դժվարին պայքարում կարևոր 3 միավոր վաստակեց։ Խաղն ավարտվեց 1։2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Պաուլո Դիբալան։
35-րդ րոպեին խաղատախտակի վրա վառվեց 1։1 հաշիվն․ աչքի ընկավ Ջանլուկա Կապրարին։ Հյուրերի կազմից 45-րդ րոպեին հաղթանական գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ գլխով կատարած հիանալի հարվածով եզրափակելով Ալեքս Սանդրոյի փոխանցումը։
«Յուվեն» անցկացրած 17 խաղից հետո ունի 42 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը, իսկ «Սամպդորիան» 15 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Յուվենտուս, Սամպդորիա