Պաշտոնական. Ռուբեն Ամորիմը` Ման. Յունայթեդի գլխավոր մարզիչ
Ռուբեն Ամորիմը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Այն ունի ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Պորտուգալացի մասնագետը պարտականություններին կանցնի նոյեմբերի 11-ից, իսկ մինչև այդ ակումբը կշարունակի մարզել Ռուդ վան Նիստելռոյը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 39-ամյա մարզչի ու նրա ներկայիս ակումբի` Լիսաբոնի «Սպորտինգի» միջև գործող պայմանագրի խզման համար վճարել են 11 մլն եվրո։
Ռուբեն Ամորիմը 2020 թ. մարտից մարզում էր «Սպորտինգը»։ Լիսաբոնյան ակումբը նրա գլխավորությամբ երկուական անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն ու երկրի Լիգայից գավաթակիր, մեկ անգամ` Սուպերգավաթակիր։ Երիտասարդ մասնագետը 2018-19 թթ. մարզել է «Կասա Պիան», իսկ 2019-20 թթ.` «Բրագան»։
Հիշեցնենք, որ Ամորիմը «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Էրիկ Տեն Հագին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Ռուբեն Ամորիմ, Սպորտինգ