Դրամա Լոնդոնում. Արսենալն ու Լիվերպուլը գոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Գոլռատ ու անչափ հետաքրքիր պայքարում անցած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանվեց 2:2 հաշիվը։
«Զինագործները» հանդիպման ընթացքում երկու անգամ առաջ էին հաշվի մեջ, սակայն մերսիսայդյան ակումբը կարողացավ փրկել հանդիպումը։
Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան Բուկայո Սական ու Միկել Մերինոն, որին «Լիվերպուլից» պատասխանեցին Վիրջիլ վան Դեյկի և Մոհամեդ Սալահի դիպուկ հարվածներով։
«Արսենալը» վաստակեց 18 միավոր և բարձրացավ 3-րդ տեղ, «Լիվերպուլը» 22 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Արնե Սլոտ, Արսենալ, Բուկայո Սակա, Լիվերպուլ, Միկել Արտետա, Միկել Մերինո, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ-վան-Դեյկ