Լիլը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Մադրիդի Ռեալ  🎥

Լիլը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Մադրիդի Ռեալ 🎥

03/10/2024 - 00:55

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց ֆրանսիական «Լիլի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. «Լիլը» հաղթեց 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 45+3-րդ րոպեին խփեց Ջոնաթան Դևիդը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Բրունո Ժենեզիոյի գլխավորած թիմը մրցաշարի հիմնական փուլում տարավ առաջին հաղթանակը և 3 միավորով բարձրացավ 18-րդ տեղ, «արքայական» ակումբը նույնքան միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023