Արթուր Միրանյանը նորամուտի խաղում գոլ է խփել նոր ակումբում🎥
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը նորամուտն է նշել ռումինական «Ունիվերսիտատիա Կլուժի» կազմում։
28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Ուներիա Ալբայի» դեմ ընկերական հանդիպմանը և 17-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը` բացելով հաշիվը։ «Ունկվերսիտատիա Կլուժը» հաղթել է 4:0 հաշվով։
Հիշեցնենք, որ Միրանյանը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող ակումբի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Միրանյան, Հայաստանի-հավաքական, Ունիվերսիտատիա Կլուժ