Լիգայի գավաթ. Ման. Յունայթեդը 7 գոլ է խփել` ջախջախիչ հաղթանակով դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Բարնսլիի» դեմ։
«Կարմիր սատանաները» քարը քարի վրա չթողեցին և մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմից դուբլի հեղինակ դարձան Մարկուս Ռեշֆորդը, Ալեխանդրո Գարնաչոն և Քրիստիան Էրիկսենը, իսկ Անտոնին խփեց մեկ գոլ։
Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս եկավ Լիգայի գավաթ 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Carabao Cup, Ալեխանդրո Գարնաչո, Անգլիայի-Լիգայի-գավաթ, Բարնսլի, Էնթոնի, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Քրիստիան-Էրիկսեն