Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը

17/09/2024 - 10:41

Այսօր` սեպտեմբերի 17-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունը։

Մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները.

Սեպտեմբերի 17

«Յուվենտուս» – ՊՍՎ (20:45)

«Յանգ Բոյս» – «Ասթոն Վիլա» (20:45)

«Բավարիա» – «Դինամո Զագրեբ» (23:00)

«Ռեալ Մադրիդ» – «Շտուտգարտ» (23:00)

«Միլան» – «Լիվերպուլ» (23:00)

«Սպորտինգ» – «Լիլ» (23:00)

Սեպտեմբերի 18

«Բոլոնիա» – «Շախտյոր» (20:45)

«Սպարտա Պրահա» – «Զալցբուրգ» (20:45)

«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» (23:00)

«Բրյուգե» – «Բորուսիա Դորտմունդ» (23:00)

ՊՍԺ – «Ժիրոնա» (23:00)

«Սելթիկ» – «Սլովան» (23:00)

Սեպտեմբերի 19

«Ֆեյենորդ» – «Բայեր» (20:45)

«Ցրվենա Զվեզդա» – «Բենֆիկա» (20:45)

«Ատլետիկո Մադրիդ» – «Լայպցիգ» (23:00)

«Մոնակո» – «Բարսելոնա» (23:00)

«Ատալանտա» – «Արսենալ» (23:00)

«Բրեստ» – «Շտուրմ» (23:00)

Հիշեցնենք, որ մրցաշարն այսուհետ անցկացվելու է նոր ձևաչափով։ Մրցաշարին, 32-ի փոխարեն, մասնակցում է 36 ակումբ, խմբային փուլ այլևս չկա։ Բոլոր ակումբները մեկ ընդհանուր խմբում են ընդգրկված։ Լիգայի փուլի վիճակահանության ժամանակ ակումբները յուրաքանչյուր զամբյուղից ստացել են երկու մրցակից, որոնց դեմ մրցելու են միայն մեկ անգամ։ Վիճակահանությունն է որոշել նաև, թե որ մրցակցին է ակումբն ընդունելու տանը, որի դեմ մրցելու արտագնա խաղում։

Լիգայի փուլի 1-8-րդ տեղերը գրաված ակումբները միանգամից դուրս են գալու 1/8 եզրափակիչ, 9-24-րդ թիմերը պայքարը շարունակելու են անցումային փուլում։ Անցումային փուլը հաղթահարած ակումբները նույնպես դուրս կգան 1/8 եզրափակիչ։ 1/8 եզրափակիչից մրցաշարը շարունակվելու է բոլորիս հայտնի փլեյ-օֆֆ ձևաչափով։ Ակումբները նոր ձևաչափով անցկացնելու են առավելագույնը 17 հանդիպում։

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, մի շարք գրանդ ակումբների խաղացանկին` այստեղ, մրցաշարի նոր ձևաչափի մասին առավել մանրամասն տեղեկություններ իմանալու համար սեղմեք այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023