Գերմանիայի Մ-21 հավաքականը 10 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը 🎥
Եվրոպայի Մ-21 տարեկանների որակավորման փուլի D խմբի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Էստոնիայի թիմի դեմ։
Գերմանացիները պարզպաես քարը քարի վրա չեն թողել մրցակցին և հաղթել են 10:1 հաշվով։
Անտոնիո Դի Սալվոյի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին, Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտի» հարձակվող Նիք Վոլթմեյթը դուբլ է գրանցել, իսկ «Քյոլնի» ֆուտբոլիստներ Էրիկ Մարտելը և Թիմ Լեմպերլեն, «Ֆրայբուրգի» պաշտպան Մաքսիմ Ռոզենֆելդերը, «Հանովերից» Նիկոլո Տրեզոլդին ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Անսգար Կնաուֆն աչքի են ընկել մեկական անգամ։
Էստոնացիների հեղինակության գոլը խփել է հունական «Նիկի Վոլոսի» հարձակվող Ալեքսանդր Սապովալովը։
Գերմանիայի Մ-21 հավաքականը 22 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը, Էստոնիան ունի 1 միավոր և վերջին տեղում է` 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից։
# Անսգար Կնաուֆ, Անտոնիո Դի Սալվիո, Գերմանիայի Մ-21 հավաքական, Եվրո-2025 Մ-21, Էստոնիայի Մ-21 հավաքական, Կարեմ Ադեյեմի