Հոֆֆենհայմը պարտվեց սեփական հարկի տակ, Ադամյանը մասնակցեց հանդիպմանը?
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկարկային խաղում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց «Աուգսբուրգին»։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Մաքսը, իսկ Ֆրեդերիկ Յենսենն ու Յագոն աչքի ընկան մեկ անգամ։ «Հոֆենհայմի» կազմում աչքի ընկան Ռոբերտ Սկովը և Յուրգեն Լոկադիան։
Նշենք նաև, որ «Հոֆֆենհայմի» կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
«Հոֆֆենհայմը» մնաց 21 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Աուգսբուրգը» վաստակեց 20 միավոր՝ բարձրանալով 10-րդ հորիզոնական։
# Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան