Ինտեր Մայամին ֆիասկոյի ենթարկվեց` կրելով ջախջախիչ պարտություն 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի մարզադաշտում մրցեց «Ցինցանատիի» դեմ։
Ֆլորիդա նահանգից ժամանած հյուրերը պարզապես ձախողվեցին և մրցակցին զիջեցին 1:6 հաշվով։
«Ցինցինատիից» դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի հարձակվող Յույա Կուբոն, մեկական գոլ խփեցին Լուսիանո Ակոստան, Պավել Բուխան, Յամիլ Ասադը և Խերարդո Վալենսուելան։ «Ինտեր Մայամիից» միակ գոլը խփեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրիվցովը։
Նշենք, որ «Ինտեր Մայամիից» հանդիպումը բաց են թողել թիմի առաջատարներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը, որոնք համապատասխանաբար Արգենտինայի ու Ուրուգվայի հավաքականների կազմում մասնակցում են Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
«Ինտեր Մայամին» այդ պարտությունից հետո մնաց 47 միավորով և Արևելյան գոտում նահանջեց երկրորդ տեղ։ Առաջատարը 48 միավորով դարձավ հենց «Ցինցիտնատին»։
Հավելենք, որ «Ինտեր Մայամին» կրել է ակումբի պատկության ամենախոշոր հաշվով պարտությունը։ Նախորդ հակառեկորդը եղել էր 2021 թ. հուլիսի 22-ին, երբ ակումբը «Նյու Ինգլանդ Ռևոլուշնին» զիջել էր 0:5 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լիոնել-Մեսսի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Յույա Կուբո, Սերգեյ Կրիվցով, Ցինցինատի