Գործարքը կայացած է. Նաչոն հեռանում է Ռեալից և նոր ակումբ կունենա

Գործարքը կայացած է. Նաչոն հեռանում է Ռեալից և նոր ակումբ կունենա

23/06/2024 - 10:43

Մադրիդի «Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Նաչոն 23 տարի անց հեռանում է ակումբից։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 34-ամյա պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։

Իսպանացի պաշտպանն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար և շուտով մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու Էլ Խուբար քաղաքը ներկայացնող ակումբի հետ։

Նաչոն այժմ Իսպանիայի հավաքականի ճամբարում է և մասնակցում է Եվրո-2024-ին։ Նրա տեղափոխության մասին, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կհայտարարվի մրցաշարում «ֆուրիա ռոխայի» մրցելույթի ավարտից հետո։

Նաչոն «արքայական» ակումբի սան է, որի համակարգում հանդես է գալիս դեռ 2001 թվականից։ Նա իսպանական գրանդի հիմնական թիմում 364 խաղում խփել է 16 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Պաշտպանը 2023/24 մրցաշրջանում եղել է «Ռեալի» ավագը։

Վերջում հավելենք, որ «Ալ Քադիսիան» նախորդ մրցաշրջանում հաղթել Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնում և հանդես է գալու Պրո լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023