Վարազդատ Հարոյանի սարսափելի խախտումն ու կարմիր քարտը 🎥
Չինաստանի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Ցինդաո Վեսթ Քոսթը» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվել է «Բեյցզին Գոանին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը 53-րդ րոպեին սարսափելի խախտում թույլ տվեց մրցակցի հարձակվող Լյանմին Լինի նկատմամբ և հեռացվեց դաշտից։
Հարոյանի հեռացումից հետո «Ցինդաո Վեսթ Քոսթը» ևս երեք գնդակ բաց թողեց։ Ակումբն անցկացրած 7 խաղից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չինաստանի Սուպերլիգա, Վարազդատ Հարոյան, Ցինդաո Վեսթ Քոսթ