Գործարքը կայացած է. Պորտուի հարձակվողը կտեղափոխվի Ինտեր
«Պորտուի» կենտրոնական հարձակվող Մեհդի Թարեմին կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Իրանցի հարձակվողը «ներաձուրիների» շարքերը համալրելու է անվճար, քանի որ 2024 թ. ամռանը դառնալու է ազատ գործակալ։
Սպասվում է, որ մոտ օրերս Թարեմին բուժզննում կանցնի միլանյան ակումբի համար, ինչից հետո ակումբները կփոխանակվեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։
Նշենք, որ Մեհդի Թարեմին դառնալու է «Ինտերի» պատմության առաջին իրանցի ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Թարեմին «Պորտուի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից` անցկացրած 172 խաղում դառնալով 86 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Մեհդի Թարեմի, Պորտու, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո