Պետրակով. «Հետաքրքիր խումբ է»
Փետրվարի 8-ին կայացավ Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը հանդես է գալու C դիվիզիոնում և վիճակահանության արդյունքում ընգրկվեց 4-րդ ենթախմբում ու կմրցի Ֆարերյան Կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի դեմ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է կայացած վիճակահանության մասին.
«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան Կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։
Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք․ շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։
Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ ընտրանիներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի Լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս, մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Պետրակով, Լատվիայի հավաքական, Հայաստանի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Ֆարերյան Կղզիների հավաքական