Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի
Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել չինական Սուպերլիգայի նորեկ «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբի հետ։
Այդ մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական և հեղինակավոր Tranafermarkt կայքից։
Հիշեցնենք, որ 31-ամյա պաշտպանը վերջերս է հեռացել ղազախական «Աստանայից», որի կազմում հանդես է եկել 2021 թ. փետրվարից հուլիս և 2023 թ. մրցաշրջանում` անցկացրած 44 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չինաստանի Սուպերլիգա, Վարազդատ Հարոյան, տրանսֆերներ, Ցինդաո Վեսթ Քոսթ