Գամբիայի գլխավոր մարզիչ. «Եթե ևս 30 րոպե թռչեինք, բոլորը կմահանային»
Գամբիայի հավաքականն անախորժ իրավիճակում է հայտնվել և չի կարողացել մեկնել Կոտ դ’Իվուար,, որտեղ հունվարի 13-ին մեկնարկելու է Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը։
Բանն այն է, որ Գամբիայի հավաքականին տեղափոխող ինքնաթիռն օդ բարձրանալուց ընդամենը 9 րոպե անց կտրուկ շրջադարձ է կատարել` հետ վերադառնալով օդանավակայան։
Հետագայում պարզ է դարձել, որ օդանավը սպասարկող անձնակազմը տեխնիակական խնդիր է հայտնաբերել։
Նշվում է, որ օդանավում ճնշման և թթվածնի պակաս է եղել։
Գամբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմ Սենֆյեթը խոսել է կատարվածի մասին.
«Սա խելագարություն է։ Եթե ևս 30 րոպե թռչեինք, բոլորը կմահանային»,- 50-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է լրագրող Սաշա Տովոլիերին։
Հաղորդվում է, որ Գամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է Կոտ դ’Իվուար հասնելու այլընտրանքային ելք գտնել, որպեսզի հավաքականը հնարավորինս շուտ հասնի մրցման վայր։
Ավելացնենք, որ Գամբիան Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում ընդգրկված է C խմբում, որի շրջանակում կմրցի Սենեգալի, Կամերունի և Գվինեայի դեմ։
Գամբիացները մրցաշարի շրջանակում առաջին հանդիպումը կանցկացնեն հունվարի 15-ին և կմրցի Սենեգալի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Գամբիայի հավաքական, Թոմ Սենֆյեթ