Թրիլլեր Էր Ռիյադում. Ալ Նասրը գերգոլառատ խաղում հաղթեց Ալ Ահլիին 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Էր Ռիյադում, որտեղ «Ալ Նասրը» սեփկան հարկի տակ մրցեց «Ալ Ահլիի» դեմ։
Կողմերը պարզապես գոլային հրավառություն էին կազմակերպել, որն ավարտվեց «Ալ Նասրի» հաղթանակով` 4:3 հաշվով։
Լուիշ Կաշտրուի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն և Տալիսկան։
Նշենք, որ Ռոնալդուն Պրո լիգայի շրջանակում անցկացրած 6 խաղում խփել է արդեն 9 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հյուրերի գոլերն էլ խփեցին Ռիյադ Մարեզը, Ֆրանկ Կեսիեն ու Ֆիրաս Ալ Բուրայկանը։
Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
«Ալ Ահլին» նույնպես իր ակտիվում 15 միավոր ունի, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Ալ Նասր, Լուիշ Կաշտրու, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռիյադ Մարեզ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Տալիսկա, Ֆրանկ Կեսիե