Թրիլլեր Վիեննայում. Լեգիան անհավանական պայքարում դուրս եկավ ԿԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում լեհական «Լեգիան» Վիեննայում հյուրընկալվելիս մրցեց «Աուստրիայի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում ավստրիական ակումբը հյուրընկալվելիս 2:1 հաշվով անակնկալ հաթանակ էր տոնել։
Պատասխան հանդիպումն, առաջ ընկնելով, նշենք, որ պարզապես թրիլլերային և անհավանական սցենար ունեցավ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում «Լեգայի» ֆուտբոլիստները կարողացան երկու գնդակի առավելություն ստանալ, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Յուրգեն Էլիթիմն ու Մարկ Գուալը։
Կոստա Ռունյաիչի թիմը 59-րդ րոպեին զարգացրեց հաջողությունը և հաշիվը դարձրեց 3:0. աչքի ընկավ Տոմաշ Պեկհարթը։
Ավստրիական ակուկբը չընկճվեց և բավական արագ երկու գնդակ ուղարկեց Կասպեր Տոբիաշի պաշտպանած դարպասն ու հավասարեցրեց դիմակայության ընդհանուր հաշիվը. դուբլի հեղինակ դարձավ Անդրեաս Գրուբերը։
Թվում էր` հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն կողմերը խաղավերջում տպավորիչ սցենար էին պատրաստել հեռուստադիողների և «Ջեներալի Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուների համար։
87-րդ րոպեին Մացեյ Ռոսոլեկը կրկին առաջ մղեց «Լեգիային», իսկ տանտերերն 89-րդ րոպեին մնաց 10 հոգով. դաշտից հեռացվեց Ալեքսանդր Յուկիչը։
Սակայն, նույնիսկ 10 ֆուտբոլիստներով Միքայել Վիմերի թիմը կրկին հավասարեցրեց դիմակայության հաշիվը. 90+7-րդ րոպեին աչքի ընկավ Ռեյնգոլդ Ռանֆտլը։
Սա էլ դեռ ամենը չէր, քանի որ Վարշավայից ժամանած հյուրերը 90+10-րդ րոպեին, ի վերջո, հաղթանակ կորզեցին նաև ընդհանուր դիմակայությունում. հերոսացավ Էռնեստ Մուչին։
Այսպիսով, «Լեգիան» այս անհավանական խաղում հաղթեց 5:3, իսկ ընդհանուր դիմակայությունում` 6:5 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է դանիական «Միտդյուլանի» դեմ։
«Աուստրիան» դուրս մնաց հետագա պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աուստրիա Վիեննա, Լեգիա, Կոնֆերենցիաների լիգա, Կոստա Ռունյայիչ