3000 եվրո՝ մարզումը բաց թողնելու համար․ Մադրիդում ամեն ինչ խիստ է

3000 եվրո՝ մարզումը բաց թողնելու համար․ Մադրիդում ամեն ինչ խիստ է

04/10/2019 - 18:24

Իսպանական Mara-ն հրապարակել է Մադրիդ Ռեալի ներքին թաստաթղթերից մի քանիսը, որտեղ երևում է թե ինչ տուգանքներ են նախատեսված ֆուտբոլիստների համար տարբեր խախտումներ անելու համար։

Եվ այսպես՝ ըստ փաստաթղթերի ֆուտբոլիստները մարզումներից առաջ պետք է ժամանեն մարզաբազա 45 րոպե առաջ, եթե որևէ մեկը 5 րոպե ուշանում է, վճարում է 250 եվրո, 15 րոպեի դեպքում՝ 500 եվրո։ Իսկ եթե ընդհանրապես մարզմանը չես ներկայացել առանց որևէ հարգելի պատճառի, ուրեմն կաղքատանաս 3000 եվրոյով։

Սակայն տուգանքները միայն ուշացողների համար չեն։ Ընդհանրապես մարզման ամբողջ ընթացքում հեռախոսների ձայնը պետք է անջատված լինի։ Իսկ նրանք, ովքեր սիրում են հեռախոսի մեջ մտնել ժամերով, նույնպես ֆինանսական խնդիրներ կունենան 250-ից մինչև 1000 եվրո՝ կախված թե քանի անգամ է կրկնել նույն խախտումը տվյալ ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ վաղը 1-ին հորիզոնականում ընթացող Ռեալը Իսպանիայի առաջնության շրջանակում սեփական հարկի տակ կհյուրընկալի իրեն անմիջապես հետապնդող Գրանադային։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18։00-ին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023