2020/21 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Onze Mondial պարբերականի
Ֆրանսիական Onze Mundial պարբերականն իր կայքում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու 2020/21 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին։
Քվարկության արդյունքներով 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով ստացել է ձայների 47․3%-ը։

Ֆրանսիացի հարձակվողին հաջորդում են Լեո Մեսսին («Բարսելոնա», 20․1 %) և Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 11․3%)։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 10․3%), Բրունո Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ», 3․5%), Կրիշտիանու Ռոնալուն («Յուվենտուս», 3․2%), Յոզուա Կիմիխը («Բավարիա», 1․5%) Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ», 1%), Ռոմելու Լուկակուն («ինտեր», 0․8%), ինչպես նաև Իլկայ Գյունդողանը («Մանչեսթեր Սիթի», 0․7%)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am