Զիդան․ «Կա պահ, երբ պետք  է մնաս, կա պահ, երբ պետք է հեռանաս»

Զիդան․ «Կա պահ, երբ պետք է մնաս, կա պահ, երբ պետք է հեռանաս»

16/05/2021 - 15:01

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զդիանը կրկին խոսել է իր ապագայի մասին․

«Ներեցեք՝ ես գիտեմ, թե ինչ եմ խոսում, սակայն, իրոք տեղյակ չեմ, թե ինչ տեղի կունենա հետագայում։ Ես դեռ այստեղ եմ ու մենք խաղեր ունենք, իսկ դրանից հետո ամեն ինչ էլ հավանական է․ չէ՞ որ սա «Ռեալն» է։ Ես ո՛չ առաջ եմ նայում, ո՛չ էլ հետ․ կարևոր է միայն այսօրվա օրը։

Խոսելով իմ 2006 ու 2018 թվականների հետանալու մասին՝ կարող եք կարծել, թե ես փախչում եմ պատաասխանատվությունից, երբ իրավիճակը բարդանում է, սակայն ես երբեք այդպես չեմ վարվում։ Ես ամեն ինչ ներդնում եմ, ինչից հետո գալիս է փոփոխությունների ժամանակը։ Փոփոխություններ, որոնք պետք են ոչ միայն ինձ, այլև ֆուտբոլիստներին նույնպես։

Ես երբեք չեմ փախչում․ դա ամենահեշտ ճանապարհն է։ Պարզապես կա պահ, երբ պետք է մնաս, կա պահ, երբ պետք է հեռանաս»,- նշել է ֆրանսիացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023