Կոստան կվճարի Ատլետիկոյին 15 մլն եվրո, եթե տեղափոխվի մրցակից-ակումբ

Կոստան կվճարի Ատլետիկոյին 15 մլն եվրո, եթե տեղափոխվի մրցակից-ակումբ

30/12/2020 - 16:57

Հայտնի են դարձել «Ատլետիկոյի» և Դիեգո Կոստայի պայմանագրի խզման մանրամասները։ Վերջերս՝ դեկտեմբերի 29, մադրիդյան ակումբը և հարձակվողը բաժանվեցին վերջինիս խնդրանքով, ով պատճառաբանել էր, թե անձնական խնդիրներ ունի։

Ինչպես հայտնում է The Athletic-ը պայմանագրի մեջ եղել է կետ, ըստ որի Կոստան պարտավորվում է ակումբին վճարել 15 մլն եվրո այն դեպքում, եթե տեղափոխվի ակումբ, որը հավակնում է դառնալ Լա լիգայի կան Չեմպիոնների լիգայի հաղթող։

Կողմերի միջև պայմանագրի խզումն էլ ավելի վաղ պետք է տեղի ունենար։ Սակայն «Ատլետիկոն» ցանկացել է ավելացնել վիճահարույց կետում նշված գումարի չափը՝ հասցնելով այն 25 միլիոնի։

Կոստան մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը Լա լիգայում մասնակցել է 7 հանդիպման, խփել՝ 2 գոլ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023