Ֆիորենտինայի ևս երկու ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել

Ֆիորենտինայի ևս երկու ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել

14/03/2020 - 13:41

Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբի ևս երկու ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել։

Դրական թեստ են հանձնել ակումբի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վուլվերհեպմտոնին», ինչպես նաև պաշտպան Գերման Պեցիելան։

Ակումբը հաստատել նաև, որ ակումբի ֆիզիոթերապևտ Ստեֆանո Դայնելին նույնպես վարակված է կորոնավիրուսով։

Հիշեցնենք, որ երեկ՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ «Ֆիորենտինայի» կազմից վարակված է նաև ակումբի 20-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023