Ֆանտաստիկ Նյուքասլ. «կաչաղակները» քարը քարի վրա չթողեցին Աստոն Վիլլային🎥

Ֆանտաստիկ Նյուքասլ. «կաչաղակները» քարը քարի վրա չթողեցին Աստոն Վիլլային🎥

13/08/2023 - 10:03

Անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։

«Կաչաղակները» գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին` Բիրմինգհեմից ժամանած հյուրերին ջախջախելով 5:1 հաշվով։

Էդի Հաուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Իսակը, մեկական գոլ էլ խփեցին Սանդրո Տոնալին, Կալում Վիլսոնն ու Հարվի Բարսնը։

«Վիլլայի» կազմից էլ աչքի ընկավ թիմի նորեկ Մուսա Դիաբին։

Այսպիսով, «Նյուքասլն» առաջին 3 միավորը վաստակեց նոր մեկնարկած մրցաշրջանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023