Ֆանտաստիկ Նյուքասլ! «կաչաղակները» ջախջախեցին ՊՍԺ-ին 🎥

Ֆանտաստիկ Նյուքասլ! «կաչաղակները» ջախջախեցին ՊՍԺ-ին 🎥

05/10/2023 - 09:32

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Նյուքասլը» F խմբի շրջանակում «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։

«Կաչաղակները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` 4:1 հաշվով ջախջախելով փարիզյան ակումբին։

Էդի Հաուի թիմի գոլերը խփեցին Միգել Ալմիրիոնը, Դան Բերնը, Շոն Լոնգսթաֆն ու Ֆաբիան Շերը։

Հյուրերի կազմի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Լյուկա Էրնանդեսը։

F խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Բորուսիա Դորտմունդ» 0:0 «Միլան»

Խմբի մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Նյուքասլ» – 4 միավոր
  2. ՊՍԺ – 3
  3. «Միլան» – 2
  4. «Բորուսիա Դորտմունդ» – 1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023