Փորձաքննությունը հաստատել է, որ Էրիկ Աբիդալի դոնորը եղել է նրա զարմիկը

Փորձաքննությունը հաստատել է, որ Էրիկ Աբիդալի դոնորը եղել է նրա զարմիկը

10/04/2020 - 17:22

Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, դատական փորձաքննությունը հաստատել է, որ «Բարսելոնայի» ներկայիս սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի դոնորը տարիներ առաջ եղել է նրա զարմիկը՝ Ժերար Արմանան։

Հիշեցնենք, որ 2011 թվականին Աբիդալի մոտ հայտնաբերվել էր լյարդի անբավարարություն և փոխպատվաստման անհրաժեշտություն էր առաջացել։ Այն ժամանակավա ակումբի նախագահ Սանդրո Ռոսելին մեղադրեցին այն բանում, որ ակումբը լյարդը ձեռք է բերել սև շուկայից, սակայն Արմանայի արյան անալիզի պատասխանները ցույց են տվել, որ հենց նա է եղել Աբիդալի դոնորը և ֆրասնիացի մասնագետի օրգանիզմում այժմ հենց նրա զարմիկի լյարդի մի մասն է։

Այժմ Աբիդալն ու Արմանան պետք է դատարանի առջև ապացուցեն, որ հարազատ են, քանի որ նախկինում տված իրենց պատասխանների մեջ եղել հակասություններ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023