Տրանսֆերներ, որոնք վրիպել են մեր աչքից
Հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան եվրոպական բոլոր թոփ-5 առաջնություններում փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը բավականին թեժ էր։ Այդ օրը սովորաբար ավելի շատ տրանսֆերներ են լինում, քան ողջ պատուհանի ընթացքում։ Հոկտեմբերի 5-ն էլ բացառություն չէր և հարյուրավոր տեղափոխություններ տեղի ունեցան, որոնցից որոշներին մենք անդրադարձ կատարել ենք, սակայն եղել են նաև տրանսֆերներ, որոնք ֆիզիկական առումով անհնար էր լուսաբանել։ Այժմ կներկայացնենք այն տրասնֆերները, որոնք կայացել են տրանսֆերային պատուհանի վերջին օրը, սակայն վրիպել են ինչպես մեր, այնպես էլ ձեր աչքից։ Գնացինք։
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը բավականին ակտիվ անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը հայտարարեց միանգամից չորս նոր ձեռքբերման մասին։ «Կարմիր սատանաները» գնեցին «Պորտուի» պաշտպան Ալեքս Տելեսին, «Ատալանտայի» գլխավոր տաղանդներից մեկին Ամադ Տրաորեին, ով միայն 2021 թվականի հունվարին կմաիան նոր ակումբին, ինչպես նաև պայմանագիր կնքեցին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Էդինսոն Կավանիի հետ։
Բացի դրանից, «Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի փակվելուց րոպեներ առաջ հայտարարեց նաև ուրուգվայցի 18-ամյա վինգեր Ֆակունդո Պելիստրիին գնման մասին։ Մանկունյական ակումբը աջ վինգերի դիմաց Ուրուգվայը ներկայացնող «Պենյարոլին» վճարել է 8․5 մլն եվրո, իսկ խաղացողի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
«Չելսին» իր տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկին` Ռուբեն Լոֆտուս-Չիկին վարձավճարով տրամադրեց «Ֆուլհեմին»։
Լոնդոնյան ակումբը 24-ամյա կենտրոնական կիսապաշտպանին վարձակելել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, որի ավարտից հետո չի ունենալու խաղացողին գնելու իրավունք։
«Ֆուլհեմը» Լոֆտուս-Չիկի տրանսֆերով չբարարվեց՝ ամրապնդելով նաև կենտրոնական պաշտպանի դիրքը։
Ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին օրն այդ դիրքի համար ձեռք բերեց միանգամից երկու ֆուտբոլիստի։ «Ֆուլհեմը» նախ «Լիոնից» վարձակալեց դանիական ֆուտբոլի ամենախոստումնալից պաշտպաններից մեկին՝ Յոաքիմ Անդերսենին, ապա ընդամենը 1․65 մլն եվրոյի դիմաց գնեց «Մանչեսթեր Սիթիի» սան Թոսին Ադարաբիոյոյին։
«Բարսելոնայի» երբեմնի ամենախոստումնալից սաներից մեկը՝ Ռաֆինիա Ալկանտարան ոչ մի կերպ չի կարողանում իր տեղը գտնել ֆուտբոլում։ Տիագո Ալկանտարայի եղբայրը երեք անգամ այլ ակումբում վարձակալությամբ հանդես գալուց հետո, ի վերջո, վերջնականապես հեռացավ կատալոնական ակումբից։
27-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ՝ փարիզյան ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Պարզ է, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմեն» է տեղափոխվել որպես ռոտացիայի ֆուտբոլիստ։
Նոր ակումբի կազմում Ռաֆինիան հանդես կգա «12» համարի մարզաշապիկով։
«Ռոմայի» դարպասապահ Ռոբին Օլսենն էլ 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցնացնի «Էվերտոնի» կազմում, որի ավարտից հետո մերսիայդյան ակումբը չի ունենալու խաղացողին գնելու անմիջական իրավունք։
«Բարսելոնայի» ևս մեկ սան, ով իր տեղը չի գտնում։ Սանդրո Ռամիրեսը, ով 2017 թվականից ֆորմալ առումով համարվում էր «Էվերտոնի» ֆուտբոլիստ, ազատ գործակալի կարգավիճակով համալրել է Լա լիգայի նորեկ «Ուեսկայի» շարքերը։
Բասկյան ակումբը 25-ամյա կենտրոնական պաշտպանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ անցնող 3 տարիների ընթացքում «Էվերտոնը» Սանդրոյին երեք անգամ վարձակալությամբ տրամադրել է այլ ակումբների («Սևիլիա», «Վալյադոլիդ», «Ռեալ Սոսիեդադ»), որոնց կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 70 հանդիպման, սակայն դարձել է ընդամենը 4 գոլի հեղինակ։
«Բարսելոնայի» ամենախոստումնալից սաներից ևս մեկը՝ Խուան Միրանդան նույնպես հեռացել է ակումբից։
Ինչպես տեղեկացնում է «Բետիսի» պաշտոնական կայքը, անդալուսական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 20-ամյա ձախ պաշտպանին։
Միրանդային շատերը կհիշեն Իսպանիայի Մ-19 տարեկանների հավաքականից, որի կազմում 2019 թվականի ամռանը երիտասարդ պաշտպանը «Ֆուրիա ռոխայի» կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Կարծում ենք՝ բազմաթիվ չեզոք երկրպագուներ ընթացիկ մրցաշրջանում ներքին համակրանք ունեն «Լիդսի» նկատմամբ, որը 16 տարի անց վերադարձել է անգլիական ֆուտբոլի էլիտա։
Մարսելո Բիելսայի թիմը նոր մեկնարկած մրցաշրջանը բավականին հաջող է մեկնարկել և անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 7 միավոր՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
Յորքշիրյան ակումբը հասկանալով, որ անհրաժեշտ են թարմ ուժեր՝ բավականին ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարեց։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը ակումբը ֆրանսիական «Ռենից» 17 մլն երվրոյի դիմաց ձեռք բերեց 23-ամյա բրազիլացի վինգեր Ռաֆինյային։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
Նոր ակումբի կազմում Ռաֆինյան հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։
«Միլանն» իր ձախ պաշտպան Դիեգո Լաքսալտին վարձակալությամբ ուղարկեց Շոտլանդիա՝ «Սելթիկ»։
27-ամյա ուրուգվայցի լատերալը միայն 2020/21 մրցաշրջանում հանդես կգա Գլազգոն ներակայացնող ակումբի կազմում, ինչից հետո կվերադառնա «Միլան», քանի որ շոտլանդական ակումբը չի ունենալու խաղացողին գնելու իրավունք։
Դիեգո Լաքսալտի փոխարեն էլ «Միլանը» «Մանչեսթեր Յունայթեդի» վարձակալել է 21-ամյա եզրային պաշտպան Դիեգո Դալոտին։
Հայտնի է, որ վարձակալությունը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որի ավարտից հետո «ռոսոներիները» չեն ունենալու խաղացողին գնելու անմիջական իրավունք։
Անգլիական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը համարվող Ջեք Վիլշերը մնաց առանց ակումբի։
Վերջին ակումբը, որտեղ հանդես էր գալիս 28-ամյա կիսապաշտպանը «Վեսթ Հեմն» էր, սակայն հոկտեմբերի 5-ին «մրճահարները» հայտարարեցին, որ խզել են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։ Այժմ Վիլշերը դարձավ ազատ գործակալ։
Քրիս Սմոլինգը վերջապես դարձավ «Ռոմայի» լիիրավ ֆուտբոլիստ։ Անգլիացի կենտրոնական պաշտպանը նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց հռոմեական ակումբի կազմում և կարելի է ասել իտալական Ա սերիայում լավագույններից մեկն էր իր դիրքում։
30-ամյա կենտրոնական պաշտպանը շատ էր ցանկանում մնալ «գայլերի» կազմում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէր վաճառել խաղացողին 20 մլն եվրոյից պակաս գումարով, իսկ «Ռոման» պատրաստ չէր վճարել այդ գումարը և Սմոլինգը վերադարձավ Անգլիա, սակայն, ամեն դեպքում, կողմերը «բարիշեցին» 15 մլն եվրոյի դիմաց։
Անգլիացի պաշտպանը «գայլերի» կնքել է 3 տարվա պայմանագիր։
«Ռենը» շատ արագ փոխարինող գտավ Ռաֆինիայի համար՝ իրականացնելով ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերը։
Ակումբը 26 մլն եվրոյի դիմաց «Անդերլեխտից» գնել է բելգիական ֆուտբոլի հերթական տաղանդներից մեկին՝ Ժերեմի Դոկուին, ում հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Դոկուն 18 տարեկան և հանդես է գալիս աջ վինգերի դիրքում։
Հավելենք, որ Դոկուն հասցրել է նույնիսկ իր նորամուտը նշել Բելգիայի հավաքականի կազմում։ Մինչ այժմ նա անցկացրել է 2 հանդիպում և սույն թվականի սեպտեմբերի 8-ին Ազգերի լիգայի շրջանակում կայացած Իսլանդիայի դեմ խաղում էլ խփել էր իր առաջին գոլը «կարմիր սատանաների» կազմում։
Եվս մեկ ֆուտբոլիստ, ում հետ ֆուտբոլային հասարակությունը մեծ հույսեր էր կապում, մնացել է առանց ակումբի։
Ալեն Հալիլովիչը, ով ժամանակին համարվում էր ամենախոստումնալից և ամենատաղանդավոր ֆուտբոլիստներց մեկը, հեռացել է «Միլանից»՝ դառնալով ազատ գործակալ։
Հալիլովիչը, երբ դեռ ընդամենը 18 տարեկան էր, 5 մլն եվրոյի դիմաց Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվեց «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբի հիմնական կազմում անցկացրել է ընդամենը 1 խաղ՝ հիմնականում հանդես գալով «բլաուգրանասի» երկրորդ թիմում՝ «Բարսելոնա Բ»-ում։
Նա ոչ մի կերպ չհարմարվեց «Բարսելոնայի» գաղափարախոսույթանը և 2016 թվականի ամռանը 5 մլն եվրոյի դիմաց համալրեց «Համբուրգի» շարքերը, սակայն գերմանակն ակումբի կազմում էլ խորվաթ կիսապաշտպանը որևէ կերպ չգտավ իր տեղը՝ անցկացնելով ընդամենը 7 խաղ։ Դրանից հետո ֆուտբոլիստը 2018 թվականին տեղափոխվեց «Միլան», որի կազմում էլ անցկացրել է ընդամենը 3 հանդիպում, իսկ ժամանակին նրան համարում էին եվրոպական ֆուտբոլի ապագան․ նա նույնիսկ 10 հանդիպում է անցկացրել Խորվաթիայի հավաքականի կազմում։
«Բավարիան» ու «Մարսելն» էլ փոխանակում իրականացրին։
Մյունխենյան ակումբի ֆրանսիացի կենտրոնական կիսապաշտպան Միքայել Կյուիզանսը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցնացնի «Մարսելի» կազմում, որի ավարտից հետո պրովանսյան ակումբը կունենա 21-ամյա կիսապաշտպանին գնելու անմիջական իրավունք։
Կյուիզանսը նոր ակումբի կազմում հանդես կգա «17» համարի մարզաշապիկով։
«Մարսելից» էլ «Բավարիա» տեղափոխվեց 28-ամյա աջ պաշտպան Բրունա Սարը, ում դիմաց գերմանական ակումբը վճարել է 10 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
Դեռևս հոկտեմբերի 4-ին «Բավարիան» հայտարարել էր ևս մեկ տարնսֆերի մասին։ 23-ամյա հենակետային կիսապաշտպան Մարկ Ռոկայի դիմաց «Էսպանյոլին» «գերմանական մեքենան» վճարել է 9 մլն եվրո՝ կնքելով նրա հետ 5 տարվա պայմանագիր։
«Ուդինեզեն» բավականին հետաքրքիր տրանսֆեր է իրականացրել՝ «Վոթֆորդից» վարձակալելով իսպանացի վինգեր Ժերար Դեուլոֆեուին։
Վարձակալությունը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, որի ավարտից հետո Ուդինեն ներկայացնող ակումբը չի ունենալու խաղացողին գնելու իրավունք։
Դեուլոֆեուին կհիշեք «Բարսելոնայում» և «Միլանում» ունեցած մրցելույթներից։
«Ֆիորենտինան» էլ պայմանագիր է կնքել Խոսե Կալյեխոնի հետ, ով գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
33-ամյա վինգերը 7 տարի «Նապոլիում» անցկացնելուց հետո որոշեց նոր պայմանագիր չնքել և այժմ կներկայացնի «մանուշակներին»։ Կնքված պայմանագրի մանրամասները հայտնի չեն։
«Ատլետիկո Մադրիդի» կենտրոնական հարձակվող Նիկոլո Կալինիչն էլ վերադարձավ իտալական Ա սերիա։
32-ամյա հարձակվողը 1․8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Վերոնա»՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր։
Կալինիչը Ա սերիայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ ժամանակին հանդես է եկել «Ֆիորենտինայի», «Միլանի» և «Ռոմայի» կազմում։ Նա իտալական «Կալչիոյի» շրջանակում ընդհանուր առմամբ մասնակցել է 115 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Մատեո Գենդուզին չգտնելով իր տեղը «Արսենալի» կազմում՝ հեռանալով ակումբից։ Նա ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ կանցացնի «Հերտայի» կազմում։
Ինչպես հայտնում է բեռլինյան ակումբի պաշտոնական կայքը, կողմերը համաձայնության են հասել, որ ֆրանսիացի 21-ամյա կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցացնի «Հերտայի» կազմում, ինչից հետո ակումբը կունենա խաղացողին ձեռք բերելու հնարավորություն։
Նոր ակումբի կազմում Գենդուզին հանդես կգա «8» համարի մարզաշապիկով։
«Ինտերի» եզրային պաշտպան Կվադվո Ասամոան էլ երկար տարիներ իտալական տարբեր ակումբներում հանդես գալուց հետո դարձել է ազատ գործակալ՝ խզելով պայմանագիրը «ներաձուրիների» հետ։
Ասամոան Ա սերիայի շրջանակում հանդես է եկել «Տորինոյի», «Ուդինեզեի», «Յուվենտուսի» և «Ինտերի» կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 270 հանդիպման։
Ասամոայի փոխարեն էլ միլանյան ակումբը «Պարմայից» վարձակալեց Մատեո Դարմիանին։
Ըստ «Ինտերի» պաշտոնական կայքի՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո ակումբը 2․5 մլն եվրոյի դիմաց ձեռք կբերի 30-ամյա եզրային պաշտպանի ամբողջական իրավունքները։
«Չելսիի» կիսապաշտպան Տեմույե Բակայոկոն էլ ընթացիկ մրցշարջանը վարձակալությամբ կանցնացնի «Նապոլիում», որի դիմաց նեապոլիտանական ակումբը կվճարի 2 մլն եվրո։
«Սևիլիան» էլ տրանսֆերային պատուհանի վերջին օրը երկու հետաքրքիր տրանսֆեր իրականացրեց։ Անդալուսական ակումբը նախ 12 մլն եվրոյի դիմաց գնեց «ԱԶ Ալկմարի» 24-ամյա վինգեր Ուսամա Իդրիսիին, ապա 4 մլն եվրոյի դիմաց՝ «Հերտայի» կենտրոնական պաշտպան Կարիմ Ռեկիկին։
«ՌԲ Լայպցիգը» «Ռոմայից» վարձակալել է 21-ամյա հոլանդացի վինգեր Ջասթին Կլույվերտին, ինչի դիմաց կվճարի 1 մլն եվրո։
Հայտնի է, որ վարձակալությունը նախատեսված է 2020/21 մրցաշրջանի համար, որի ավարտից հետո գերմանական ակումբը կունենա խաղացողին ձեռք բերելու իրավունք։
Եվս մեկ վարաձակալություն իտալական ֆուտբոլից․ «Յուվենտուսի» եզրային պաշտպան Մատիա դե Շիլյոն 2020/21 մրցաշրջանը կանցնացնի «Լիոնի» կազմում, ինչից հետո կվերադառնա թուրինյան ակումբ։
«Սաութհեմպտոնի» հոլանդացի կենտորանակն պաշտպան Վեսլի Հուդտը վերադաձրավ «Լացիո»։
Հռոմեական ակումբը 26-ամյա պաշտպանին վարձակելել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որի ավարտից հետո կունենա խաղացողին գնելու անմիջական իրավունք։
Հուդտը «Լացիոյում» արդեն հանդես եկել է 2015-17 թվականներին, որի կազմում մասնակցել է 61 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ակնհայտ է, որ Սիմոնե Ինձզագին մտադիր է խորացնել իր թիմի պահեստայինների նստարանը, ինչը նրան դեռևս շատ է պետք լինելու, քանի որ «արծիվները» երկար դադարից հետո հանդես են գալու նաև Չեմպիոնների լիգայում։
Հոլանդական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը Դեվի Կլասենը ոչ մի կերպ չհարմարվեց ավելի բարձրակարգ առաջնություններին 3 տարի անց վերադարձավ հարազատ «Այաքս»։
Ամստերդամը ներկայացնող ակումբը «Վերդերին» վճարել է 11 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
Համաձայնեք, որ «Այաքսը» լավ բիզնես արեց այս տրանսֆերի հարցում, քանի որ 2017 թվականին «Էվերտոնը» 27-ամյա կենտրոնական կիսապաշտպանի դիմաց վճարել էր 27 մլն եվրո։
ՊՍԺ-ն բացի Ռաֆինիայից, ևս երկու ֆուտբոլիստի ձեռք բերեց տրանսֆերային պատուհանի փակման օրը։
Փարիզյան ակումբը «Պորտուից» վարձակելել է 29-ամյա պորտուգալացի հենակետային կիսապաշտպան Դանիլո Պերեյրային։
«Պարի Սեն-Ժերմենը» խաղացողին վարձակելել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կկարողանա ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Նույն պայմաններով փարիզյան ակումբի շարքերը համալրել է նաև «Էվերտոնի» կենտրոնական հարձակվող Մոյզե Կինը։
«Տոտենհեմի» երիտասարդ ձախ պաշտպան Ռայան Սեսենյոնն ու Սարգիս Ադամյանն էլ դարձել են թիմակիցներ, քանի 20-ամյա անգլիացի ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Հոֆֆենհայմի» կազմում։
«Գյուղացիները» խաղացողին գնելու իրավունք չեն ունենալու։
Զինեդին Զիդանի որդին էլ՝ Լուկա Զիդանը հեռացել է «Ռեալից» և ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ռայո Վալեկանոյին», որն այժմ ելույթ է ունենում Սեգունդայի կազմում։
Ֆրանսիացի դարպասապահը նոր ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
# Ա-սերիա, ԱԶ-Ալկմար, Ալեն Հալիլովիչ, Այաքս, Անդերլեխտ, Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Բետիս, Բրունա Սար, Դանիլո Պերեյրա, Դեվի Կլասեն, Դիեգո Դալոտ, Դիեգո Լաքսալտ, Էսպանյոլ, Էվերտոն, Թոսին Ադարաբիոյո, Ժերար Դեուլոֆեու, Ժերեմի Դոկու, Ինտեր, Լայպցիգ, Լացիո, Լիդս, Լիոն, Խոսե Կալիեխոն, Խուան Միրանդա, Կարիմ Ռեկիկ, Կվադվո Ասամոա, Հերտա, Հոֆֆենհայմ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մատեո Գենդուզի, Մատեո Դարմիան, Մատիա դե Շիլյո, Մարկ Ռոկա, Միլան, Միքայել Կյուիզանս, Մոյզե-Կին, Յոհաքիմ Անդերսեն, Յուվենտուս, Նապոլի, Նիկոլա Կալինիչ, Ուդինեզե, Ուեսկա, Ուսամա Իդրիսի, Չելսի, Պարմա, Պենյարոլ, Պորտու, Ջասթին Կլյուվերտ, Ջեք Վիլշեր, Ռայան Սեսենյոն, Ռաֆինիա Ալկանտարա, Ռաֆինյա-Լիդս, Ռեն, Ռոբին Օլսեն, Ռոմա, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Սանդրո Ռամիրես, Սաութհեմփթոն, Սելթիկ, Սևիլիա, Վեսթ Հեմ, Վեսլի Հուդտ, ՎԵրդեր, Վերոնա, Տեմույո Բակայոկո, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիս Սմոլինգ, Օլիմպիկ Մարսել, Ֆակունդո Պելիստրի, Ֆիորենտինա, Ֆուլհեմ