Տեն Հագ. «Մենք բարձունքի ճանապարհին ենք և ավելի ուժեղ ենք դառնում»

Տեն Հագ. «Մենք բարձունքի ճանապարհին ենք և ավելի ուժեղ ենք դառնում»

30/10/2023 - 17:42

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

Չնայած խոշոր հաշվով պարտությանը` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը The Independent-ի լրագրող Միգել Դիլեյնիին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Յունայթեդն» այժմ բարձունքի ճանապարհին է.

Սա Ձեզ համար ամենահիասաթեփցնող օրերի՞ էր։

– Ո՛չ։ Այս խաղում մեր ծրագիրը լավ է իրականացվել, բայց, իհարկե, դերբիում պարտությունը հիասթափեցնող է։

Արդյո՞ք «ՄՅՈՒ»-ն առաջընթաց է գրանցում։

– Դուք այս հարցն ինձ տալիս եք «Սիթիի» դեմ խաղից հետո… Չնայած նախորդ երեք խաղերում մենք հաղթել էինք։

Մենք բարձունքի ճանապարհին ենք և ավելի ուժեղ ենք դառնում։

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրած 10 խաղից հետո վաստակել է 15 և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Առաջատարը, 26 միավորով, «Տոտենհեմն» է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023