Տեբաս. «Չենք պատրաստվում, հանուն Մեսսիի, օրենքներ փոխել»

Տեբաս. «Չենք պատրաստվում, հանուն Մեսսիի, օրենքներ փոխել»

01/08/2021 - 12:50

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջնությունը, հանուն Լեո Մեսսիի պայմանագրի երկարաձգման, չի պատրաստվում որևէ օրենք փոխել.

«Ես քննարկել եմ այդ հարցը «Բարսելոնայի» հետ` հետաքրքրվելով, թե ինչպես են ընթանում գործերը։

Նրանք կարծում են, որ եթե Մեսսին մնա, ապա կնվազեցնի աշխատավարձը, ինչը միակ տեղեկատվությունն է, որը կարող եմ հայտնել։

Սակայն, մենք չենք պատրաստվում, հանուն Մեսսիի, օրենքներ փոխել, որպեսզի նա մնա «Բարսելոնայում»»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին սույն թվականի հուլիսի 1-ից գտնվում է ազատ գործակալի կարգավիճամում, և եթե կատալոնական ակումբն էականորեն չնվազեցնի իր աշխատավարձի բյուջեն, ապա լուրջ խնդիրներ կարող է ունենալ արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագրի գրանցման հարցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023