Տեբաս. «Մբապեն, ամենայն  հավանականությամբ, կտեղափոխվի  Ռեալ»

Տեբաս. «Մբապեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ռեալ»

30/01/2024 - 17:41

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` «Ռեալ Մադրիդ» հավանական տեղափոխության մասին.

«Մբապեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»։ Դրա հավանականությունը 50%-ից ավելի է։

Սա անձնական կարծիք է, իսկ տրանսֆերի իրականացումը կախված է միայն «Ռեալից»։ Նրանք պետք է որոշեն` ինչպես վարվել»,- Տեբասի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։

Հավելենք, որ Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ապագան շարունակում են կապել «Ռեալ Մադրիդի» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023