Սպեցիան շարունակում է հրաշքներ գործել՝ Միլանին որևէ հնարավորություն չտալով🎥

Սպեցիան շարունակում է հրաշքներ գործել՝ Միլանին որևէ հնարավորություն չտալով🎥

14/02/2021 - 01:36

Շարունակվում է իտալական Ա սերիայի 22-րդ տուրը, որի շրջանակում վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Սպեցիան» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության միանձնյա առաջատար «Միլանին»։

Որքան էլ տարօրինակ հնչի, հանդիպման առաջին խաղակեսն անցավ «Սպեցիայի» ֆուտբոլիստների առավելությամբ։ Բավական է նշել, որ միլանյան ակուբի տղաները ոչ մի հարված չկարողացան կատարել տանտերերի դարպասին։ Այնինչ Ա սերիայի նորեկները 2 դիպուկ հարված կատարեցին, սակայն առաջին 45 րոպեների ընթացքում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Երկրորդ խաղակեսն էլ Վինչենցո Իտալյանոյի սաները նույն ոգով սկսեցին և 56-րդ րոպեին դասագրքային գրոհն իր ավարտին հասցրեց Ջուլիո Մաջորեն։

Անցավ ևս 11 րոպե, և 67-րդ րոպեին տանտերերն էլ ավելի մեծացրին իրենց առավելությունը․ տուգանայինի խաղարկումից հետո գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ «Սպեցիայի» եզրային պաշտպան Սիմոնե Բաստոնին։

Ստետաֆոն Պիոլիի սաները ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ որևէ լուրջ վտանգավոր գրոհ չկարողացան անցկացնել։ Աբողջ հանդիպման ընթացքում «ռոսոներիները» կատարեցին ընդամենը 4 հարված, որոնցից երկուսը եղել է տուգանային հարվածի իրացումից հետո, երբ Հական Չալհանօղլուի և Զլատան Իբրահիմովիչի հարվածները դիպան պատին։

Այսպիսով, «Սպեցիան» տպավորիչ խաղով «Միլանին» հաղթում է 2։0 հաշվով և վասակած 24 միավորով՝ բարձրանում 14-րդ հորիզոնական։ «Ռոսոներիներն» էլ մնացին նախապես վաստակած 49 միավորով և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ինտերին» գերազանցելով 2 միավոր։ Միլանյան մյուս ակումբն իր հանդիպումը կանցկացնի փետրվարի 14-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Լացիոյին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023