Սամուել Ումտիտին շուտով նոր ակումբ կունենա

Սամուել Ումտիտին շուտով նոր ակումբ կունենա

22/07/2023 - 11:40

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլ»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։

29-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել «շների» համար։

Կողմերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։

Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող «Լեչչեի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 25 անգամ։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գույները պաշտպանում էր 2016 թ. հուլիսից` անցկացրած 133 խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023