Ռոնալդու. «Ես չեմ հարգում Էրիկ Տեն Հագին»

Ռոնալդու. «Ես չեմ հարգում Էրիկ Տեն Հագին»

14/11/2022 - 03:34

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային հարցազրույց է տվել աշխարհահռչակ լրագրող Պիրս Մորգանին։

37-ամյա ֆուտբոլիստը մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը

  • Ես չեմ հարգում Էրիկ Տեն Հագին, քանի որ նա էլ ինձ չի հարգում։ Եթե դու ինձ չես հարգում, ես էլ քեզ երբեք չեմ հարգի։
  • «Մանչեսթեր Յունայթեդը փորձում էր ինձ ստիպել հեռանալ ակումբից։ Ընդ որում, ոչ միայն գլխավոր մարզիչն, այլև այլ մարդիկ, ովքեր աշխատում են ակումբում։ Զգում եմ, որ ինձ դավաճանել են։
  • Այնպիսի տպավորություն է, թե կան մարդիկ, ովքեր ինձ չէին ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ միայն այս, այլև նախորդ մրցաշրջանում։
  • Չգիտեմ, թե ինչու է Ռունին ինձ այդքան քննադատում։ Նա, հավանաբար, դա անում է այն պատճառով, որ ինքն ավարտել է կարերիան, իսկ ես դեռ շարունակում եմ խաղալ։ Չեմ ասի, որ ես ավելի լավ տեսք ունեմ, քան Ռունին` չնայած դա հենց այդպես է։ (Խմբ.` վերջերս Ուեյն Ռունին նշել էր, թե անընդունելի է այն, ինչ Ռոնալդուն անում է մրցաշրջանի սկզբից
  • Ինչպես Պաբլո Պիկասոն է ասել, որևէ բան ստեղծելուց առաջ, սկզբից այն պետք է քանդել։ Եթե ակումբն սկսի ինձնից, խնդիր չի լինի։ Նման մակարդակի ակումբը պետք է բարձունքում լինի, սակայն դա այդպես չէ։ Որևէ արդարացում չկա։
  • Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդն» ու երկրպագուներին։ Նրանք միշտ աջակցել են ինձ, սակայն եթե ակումբը ցանկանում է հաջողության հասնել, պետք է շատ բան փոխի։ Այստեղ որևէ առաջընթաց չի գրանցվել այն պահից սկսած, ինչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հեռացել է ակումբից։
  • Ես իմ սրտով եմ առաջնորդվել, երբ որոշեցի վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սըր Ալեքսը զանգահարեց և ինձ ասաց. «Դու չես կարող տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Ես նրան ասացի. «Շատ լավ, բոսս»։
  • «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի մասին. «Եթե դու նույնիսկ մարզիչ էլ չէիր, ինչպես էիր պատրաստվում ղեկավարել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ես նույնիսկ երբեք չէի լսել նրա մասին»։

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն տևական ժամանակ է լարված հարաբերություններ ունի ինչպես «կարմիր սատանաների» ղեկավարության, այնպես էլ ակումբի գլխավոր մարզիչ Էրիչ Էրիկ Տեն Հագի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023