Ռոնալդուն պատմել է, թե որն է եղել իր կարիերայի ամենածանր պահը

Ռոնալդուն պատմել է, թե որն է եղել իր կարիերայի ամենածանր պահը

21/07/2021 - 19:28

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ կարիերայի ամենածանր պահը եղել է այն ժամանակ, երբ Մադեյրա կղզուց պետք է մեկներ Լիսաբոն` «Սպորտինգ» տեղափոխվելու համար.

«Ընտանիքս ինձ հրաժեշտ էր տալիս։ Նրանք արևապաշտպան ակնոց էին կրում, սակայն տեսնում է, թե ինչպես է նրանց այտերի վրայով արցունքներ հոսում։ Ես ինքնաթիռ նստեցի` անդադար վերհիշելով այդ տեսարանը։

Դա իմ կարիերայի ամենածանր պահն էր։ Ես լաց էի լինում։ Ընտանիքս մնաց Մադեյրայում, իսկ ես մեկնեցի Լիսաբոն»,- պատմել է Ռոնալդուն, ում խոսքերը մեջբերում է Besoccer-ը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորտինգի» սան է, որի համակարգում խաղացել է 1997-2003 թթ. , ինչից հետո 19 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023